Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Հանրապետական» պատգամավոր Գագիկ Մինասյանը կոռեկտ չի համարում այս պահին խոսել ԵՏՄ-ից Հայաստանի ակնկալիքների մասին:

«ԵՏՄ-ից ակնկալիքների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ ակնկալիքների ծնունդն ու դրանց մասին քննարկումները տեղի են ունենում մի իրողության մեջ, որն այսօր էապես փոխվել է»,– ի պատասխան Tert.am–ի հարցին ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ 2013 թ. սեպտեմբերին 3-ին չկար ուկրաինական թնջուկը: 

«Հետևաբար, կոռեկտ չէ խոսել ակնկալիքների մասին, որովհետև դրա մեջ մտավ մի գործոն, ո՛չ տնտեսական, ո՛չ ֆինանսական, այլ զուտ քաղաքական, բայց այդուհանդերձ, ինչ կլիներ եթե մենք չանդամակցեինք ԵՏՄ-ին: Կլիներ այն, ինչ եղավ այն երկրների, որոնք տնտեսական համագործակցություն չունենք Ռուսաստանի հետ»,– ասաց նա: 

Այսինքն`ըստ հանրապետական պատգամավորի, այդ երկրները կրում են ինչպես Եվրոպայի հետ սերտ համագործակցության հետևանքով վնասները, բայց չունեն ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության առավելությունները: 

Հանրապետական պատգամավորն ասում է, թե կյանքը ցույց տվեց, որ իրենց «և, և»-ի մոտեցումը հաղթանակեց: Ու հաղթանակեց բավականին մեծ ցավ պատճառելով այն բոլոր քաղաքական, որոնք գնացին «կամ, կամ»-ի ճանապարհով: 

Ըստ Գագիկ Մինասյանի` 21-րդ դարում «կամ, կամ»-ը, առհասարակ, անընդունելի մոտեցում է, որը «Արևելյան գործընկերության որոշ երկրների մոտ» հանգեցրեց իրական ողբերգությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել