Tert.am-ը գրում է․

Բելգիայում ձերբակալվել է Մարոկկոյի 39-ամյա քաղաքացի Լազեզ Աբրամին, ում մոտ ձերբակալության ժամանակ ավտոմեքենայում հրացան է հայտնաբերվել և արյան հետքեր: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մեջ կասկածյալը դատարանի առաջ կկանգի չորեքշաբթի օրը, հաղորդում է korrespondent.net-ը:

Աբրամիի տանը խուզարկություն է անցկացվել, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մի քանի միավոր զենք:

Նախօրեին Բելգիայի դատախազությունը հայտնել է, որ դատական քննիչը ահաբեկչության մեջ մեղադրանքներ է առաջադրել երրորդ կասկածյալին: Նա պետք է դատարանի առաջ կանգնի չորեքշաբթի օրը: Եվս երկու ձերբակալվածի մեղադրանքներ են առաջադրվել երկուշաբթի օրը:

Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք է իրականացվել, որի հետևանքով սպանվել է 130 մարդ, ավելի քան 350-ը՝ վիրավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել