Tert.am-ը գրում է.

Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ղեկավարները ուրբաթ երեկոյան Լիտվայի Պալանգա քաղաքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշում են կայացրել չմասնակցել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին Ռուսաստանի հետ նույն  կոալիցիայում:  

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով լիտվական   Diena պարբերականին, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն  նման դիրքորոշումը մեկնաբանել է  նրանով, որ Ռուսաստանը «ռազմական գործողություններ է իրականացնում երկու երկրում` Ուկրաինայում և Վրաստանում»:

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսն իր հերթին ընդգծել է, որ «Եվրամիության հարավային սահմաններում տիրող ճգնաժամը չպետք է ուշադրությունը շեղի Ուկրաինայից»:

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկն, իր հերթին, Ռուսաստանին «ագրեսոր» է անվանել: 

Բալթյան երկրների նախագահները նաև կոչ են արել ամրապնդել Եվրամիության արտաքին սահմանները, ապա նոր խոսել ԵՄ տարբեր հատվածներում ներգաղթյալներին  տեղաբաշխելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել