Վերջին շրջանում ուկրաինական և հիմա արդեն հայկական մամուլում սկսեց շրջանառվել մի խճճված պատմություն` կապված Ուկրաինայում Հայաստանի դեսապան Անդրանիկ Մանուկյանի հետ: Բանն այն է, որ ուկրաինական լրատվամիջոցները մեղադրում էին վերջինիս, որ իր կեցավայր է դարձրել Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի առանձնատունը: Եվ քանի որ Սիվեցը, լինելով Յանուկովիչի թիմի ակտիվ անդամ, այժմ գտնվում է վտարանդիության մեջ, կարծիքներ շրջանառվեցին, որ Անդրանիկ Մանուկյանը Հայաստանի գերբը կրող ցուցանակը կախել է տան դարպասին, որպեսզի, տունը ունենա դիվանգիտական անձեռնմխելիություն և չխուզարկվի ոչ մի պատկան մարմնի կողմից: Այս վարկածը հատկապես հետաքրքրական է դառնում այն պարագայում, երբ դիտում ենք Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի տան ներլայիս կադրերը, որտեղ ամեն ինչ թալանված է և ոստիականներով լի:

Այն որ արտասահմանում Հայաստանը ունի որոշ դեսպաններ, որոնց գլխավոր առաքելությունը իրենց բիզնես շահերն են, այլ ոչ թե Հայաստանի շահը դա բոլորին է հայտնի:
Սակայն այս ամենով հանդերձ էլ չափից դուրս սխալ է մի քանիսի պատճառով բացասական շխարշ գցել մյուս դեսպանների վրա, որոնք իրնեց օրինիբուն աշխատանքով, մեծ դեր են կատարում արտասահմանում Հայաստանի հեղինակության բարձրացման և նրա շահերի պաշտպանության գործում:
Ինչպես կարելի է Անդրանիկ Մանուկյանին կամ էլ Յուրա Վարդանյանին, ով հրաշալի մարզիկ լինելով հանդերձ, ոչ մի կապ չունի դիվանագիտության հետ համեմատել, ասենք, Սիրիայում գտնվող մեր դիվանագետների հետ, ովքեր, բառից բուն իմաստով սեփական կյանքը վտանգելով, իրենց առաքելությունն են իրականացնում այնտեղ: Հարկ է նշել, որ ամենօրյա ռմբակոծության պայմաններում արդեն 4 տարի է Հալեպում գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսության ամենօրյա աշխատանքի և ջանքերի արդյունքում տասնյակ հազարավոր հայեր հայրենիք վերադարձան: Այս հյուպատոսությունը նաև Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է: Կարծում եմ մեկնաբանությունները ավելորդ են:
Որպես մարդ, ով ուշադիր հետևում է արտասահմանում հայկական դիվանգիտության աշխատանքներին, ցանկանում եմ առանձնացնել մի քանի դեսպանների գործունեություն, որոնց միայն հետևելը բավականություն է պատճառում և հպարտությամբ լցնում:
• Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյան: Նա մեկ տարի է ինչ այնտեղ է, սակայն հասցրել է մեծ գործ կատարել, իսկ վերջերս հեռուստացույցով կարելի էր տեսնել, թե ինչպես մեր դեսպանի ջանքերով հայկական գինիները և կոնյակները լավագույն կերպով ներկայացվեցին «Կրակով-Էքսպո» շատ հեղինակավոր ցուցահանդեսին:
• Բելգիայում և նաև Եվրամիությունում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյան: Նրա անմիջական ջանքերով այս տարի Եվրապառլամենտի կողմից ընդունվեցին Ցեղասպանությունը դատապարտող մի շարք կարևոր բանաձևեր:
• Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյան: Նրա դերը շատ մեծ էր, երբ ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը մատուցեց Սուրբ և անմահ պատարագ` նվիրված Ցեղասպանության 100-ամյակին:
Օրինակները շատ-շատ են. ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում մեր դեսպանները:
Այսքանից հետո միայն մնում է ասել մի բան, կարիք չկա մի քանիսի արշինով չափել մեր ամբողջ դիվանգիտական կորպուսը:
Դասպան էլ կա, դեսպան էլ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել