Օրերս կայացած «21-­րդ դարի Մետաքսի ճանապարհ. հեռանկարներ և համագործակցություն» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության քաղաքական խորհրդական Լո Շիսյունն ասել է, որ ՀՀ-ի և Չինաստանի միջև առկա է քաղաքական լավ համագործակցություն, դինամիկ զարգանում են հումանիտար և առևտրատնտեսական հարաբերությունները:

Ֆորումի ժամանակ նշվել է, որ Հայաստանը կարող է մասնակցել վերը նշված նախագծին նաև ԵԱՏՄ ձևաչափի շրջանակներում: Լո Շիսյունի խոսքով, շատ կարևոր է, որ այս նախագծի հարցում պահպանվում է թափանցիկության սկզբունքը, ինչն էլ վստահության մթնոլորտ է ստեղծում այդ գործընթացում ներգրավված բոլոր երկրների միջև:
Վերը նշված միջազգային ֆորումի կազմակերպիչներն են ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը:

Իր հերթին ԵՊԼՀ­-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը շեշտել է, որ «Մետաքսի ճանապարհի» նախագծին ցանկանում են միանալ 120 պետություն, որոնցից 60­-ն արդեն շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել