Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ աշխարհը դեռ ամբողջությամբ չի գիտակցում` որքան փայլուն են իր գրառումները սոցկայքում, և Twitter-ի իր էջը համեմատել է Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունների հետ:

«Ինչ-որ մեկն ասել է, որ ես 140 նիշերով (Twitter-ում մեկ գրառման համար թույլատրելի չափը-Խմբ.) Էռնեստ Հեմինգուեյն եմ»,- ասել է Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Նրա խոսքով` ինքը մեծահոգություն է ցուցաբերում ճնշման ներքո, երբ խստորեն քննադատում է իր քաղաքական ընդդիմադիրներին սոցկայքերում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միլիարդատիրոջ կարծիքով` ինքը հասկանում է, որ սոցիալական մեդիան, «հնարավոր է, լավագույնն է, քան ինչ-որ մեկը երբևէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել