Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով 2016 թվականի պետական բյուջեի նախագծին, ասաց, որ այն կազմված է մի իրողությունների հիման վրա,  երբ տարածաշրջանից գալիս են ոչ դրական զարգացումներին նպաստող ազդակներ և դրանց հիմքում քաղաքական գործոններ են, որոնք դժվար են կանխատեսել:

Գագիկ Մինասյանը չի կարծում, թե մյուս տարի ավելի վատ ենք ապրելու: Նա նշեց, որ տարիներ շարունակ գնաճի նկատմամբ թոշակառուների թոշակի բարձրացումը առաջանցիկ աճ է ապահովել:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի անցկացման փորձերին և մեր պատվիրակության աշխատանքներին՝ Գագիկ Մինասյանն ասաց. «Մենք հնարավորությունների առումով բավական համեստ ենք այն ուժերի նկատմամբ, որոնց հետ ունենք տևական խնդիրներ»: Նա նկատեց, որ զեկույցը դեռևս վերջնական չի և պետք է ամեն ինչ անենք, որ դա չդառնա որոշում:

Նա նշեց, որ գիտեն, թե ովքեր են  կողմ և դեմ  քվեարկել այդ դեստրուկտիվ կարծիքին: «Մենք պետք է ցույց տանք, որ կաշառելով ճշմարտություն ձեռք չես բերի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բոյկոտին, պատգամավորն ասաց, որ բազմաթիվ գործիքակազմի հնարավորություններից մենք պետք  է ընտրենք ամենաարդյունավետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել