Tert.am-ը գրում է.

Մեքսիկայում Գլխավոր դատախազության և Դաշնային ոստիկանության ուժերով, ամերիկացի գործընկերների և Ինտերպոլի աջակցությամբ, վնասազերծվել է մարդկանց վաճառքով զբաղվող միջազգային ավազակախումբ, գրում է Комсомольская Правда-ն:

«Ձերբակալվել է 8 մարդ, որոնք կասկածվում են հանցավոր միության կազմակերպման, մարդկանց, այդ թվում` անչափահասների վաճառքի համար` նրանց սեռական շահագործման նպատակով, ինչպես նաև փողեր լվանալու համար»,- հայտնել է դատախազության քրեական հետաքննությունների վարչության տնօրեն Թոմաս Սերոն դե Լուսիոն:

Գործի հետաքննությունը Նյու Յորքի ոստիկանությունը սկսել էր դեռևս 2012-ին: Ավազակախմբի զոհն են դարձել Մեքսիկայի, ինչպես նաև Նյու Յորքի բնակիչները, որոնց ուղարկել են մեքսիկական Օախակա նահանգ։

Հանցագործները ստիպել են կանանց զբաղվել մարմնավաճառությամբ` սպառնալով սպանել նրանց երեխաներին:

Ձերբակալվածներից մի քանիսին կարող են արտահանձնել ԱՄՆ: Բոլոր ձերբակալվածներին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել