Մի թաքցրեք ձեր բարությունը և բացեք ձեր սրտերը և ձեր հոգին: Տվեք միայն ջերմություն` կնոջը, երեխաներին և ընկերոջը: Անտեսեք դատարկությունը, քանի որ կյանքը ձեզ կվերադարձնի այդ բարությունը ամբողջությամբ: Կյանքը կվերադարձնի ձեզ լուսավորություն, սեր, երազանքներ և երջանկություն: Նուրբ շոյանքով կրկին ու կրկին` ձեզ ինչ-որ ուրախություն կպատասխանի: Պետք է կարողանաք մտնել զանազան մարդկանց դերերի մեջ, քանի որ դուք նույնպես կարող եք աջակցության կարիք զգալ: Կյանքում ամեն բան ունի իր ուրույն արժեքը: Ինչ էլ որ դուք ցանկանաք անել, որտեղ էլ, որ գետերը հոսեն` կարևորը, որ երեխաները և բոլորը չհիվանդանան ու առողջ լինեն: Որևիցե նշանակություն չունի շաբաթվա օրը, կարևորը չհիվանդանան` ոչ այսօր, ոչ վաղը ու երբեք: Թող միշտ ժպտան ու փայլեն երեխաների աչքերը: Նրանց ցավոտ աչքերից ավելի վատ բան չի կարող լինել, որ երբեմն ստիպում է մեզ քար կրել մեր սրտերում և դժվար ապրել: Նրանց առողջությունը ամբողջ աշխարհի երջանկությունն է: Սերը և ջերմությունը, որ մենք տալիս ենք մարդկանց, ավելի կարևոր են, քան այն սերը և ջերմությունը, որը մենք ստանում ենք: Գնահատեք ձեր առողջությունը, գնահատեք այն, ինչ ունեք և եղեք մարդկային, քանի որ կան մարդիկ, որոնք հաշմանդամ են ծնվել ու շատ մեծ ցավ են կրել իրենց սրտերում, և նրանք միշտ ձեր աջակցության կարիքն են զգում: Պետք չէ նրանց խղճանք կամ համարենք թերի, քանի որ մենք մեր լիարժեք անդամներով հոգեպես ավելի հաշմանդամ ենք հաճախ: Քննենք ինքներս մեզ, մի՞թե մենք միևնույն ձևով ենք վերաբերվում մարդկանց՝ չմտածելով, որ մեր վերաբերմունքը՝ ինչքան էլ որ այն անհատական լինի, միևնույն է վիրավորական է: Պիտի հարգել մարդուն որպես անհատ և չպիտի խղճալ, գուցե նա, ով զրկված է մարմնի անդամներից մեկից, հազար անգամ ավելի օրհնյալ է, քան մենք: Մեր հասարակությունը, ցավոք, անարդարացիորեն զանազանում ու դասակարգում է մարդուն. դա աշխարհի ամենասխալ մոտեցումն է, երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսի հոգեվիճակ, երազանքներ ունի քո դիմացի մարդը, որը կարդում է քո գրվածքները և ի վիճակի չէ ծափահարելու: Ասեմ նա երևի անում է ավելին, քան դու կարծում ես. նա հոգով երախտապարտ է լինում քեզ, պիտի արժանապատվորեն շնորհակալ լինենք նրանց իրենց լիարժեք կամքի ու հավատի համար, ինչը շատ հաճախ պակասում է մեզ: Դրա համար դուք պետք է ուժեղ լինեք: Երբ մենք ներկայանանք Աստծո առաջ, նա մեզ չի հարցնի, թե մենք ինչ բնակարան կամ ավտոմեքենա ենք գնել, նա միայն կհարցնի, թե ում եք դուք օգնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել