Միխայիլ Ռոմանովի և Նատալիա Բրասովայի սիրո պատմությունը զարմանալի է ու շատ տխուր...
Սակայն նրանք ճանաչեցին ճշմարիտ զգագմունքը, որը, հաղթահարելով ամեն խոչընդոտ, փոխեց նրանց ճակատագրերը և կարող էր զգալիորեն փոխել նաև  ռուսական պատմության ընթացքը...
Մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը Ալեքսանդր 3 կայսեր կրտսեր որդին էր...
Միխայիլ Ալեքսանդրովիչը շատ բարեսիրտ էր, իսկ   շփման մեջ՝ հասարակ ու պարզ... Խուսափում էր արարողություններից, չէր սիրում շքեղ տոնակատարություններ... Մեծ ուրախությամբ ու հաճույքով  էր ժամանակը անցկացնում գյուղի տղաների հետ. նրանց հետ ձնկնորսության  էր գնում կամ թափառում  անտառում...
Միխայիլ Ալեքսանդրովիչը ստանում է փայլուն կրթություն: Քսան տարեկանում նա արդեն տիրապետում էր մի քանի օտար լեզվի, «գլուխ էր հանում» էր բնական գիտություններից, սիրում էր արվեստ, երաժշտություն...


23 տարեկան էր... Ծնողների համար անսպասելի  նա սիրահարվեց քրոջ երիտասարդ ու հմայիչ  ֆրյլինին, որի հետ միանգամից ցանկացավ ամուսնանալ... Նրա որոշումը մեծ զայրույթ  առաջացրեց ծնողների մոտ, և նրանք  անմիջապես հեռացրին աղջկան պալատից, իսկ որդուն ուղարկեցին Գատչինա, որտեղ նա  ռազմական հարցերով պիտի զբաղվեր...
Այդ ժամանակից երիտասարդ իշխանը կանանց վերաբերվում էր մեծ զգուշավորությամբ ու կասկածանքով...
Նատալիա Բրասովան Շերեմետևների տոհմից էր: Հայրը փաստաբան էր, շատ էր սիրում աղջկան... Նատալիան ստացել էր հրաշալի կրթություն, ծանոթ էր աշխարհիկ նիստ ու կացին, շարուձևին... Հայրը նրան վաղ տարիքից թույլ էր տալիս մնալ հյուրասենյակում, երբ նրանց այցելում էին արվեստի ու այլ բնագավառների ճանաչված մարդիկ...
Նատալիան խորաթափանց էր, համարձակ, ինքնավստահ, շատ հմայիչ էր, փայլուն ընդունակություններ և սուր լեզու   ուներ...
Ու հանկարծ մի օր այդ խելացի աղջիկը որոշեց իրեն դուր եկած հարուստին՝ Սերգեյ Մամոնտովին, որն այդ ժամանակ Մեծ թատրոնի դիրիժորն էր, դարձնել իր ամուսինը: Դա նրա համար մեծ դժվարություն չէր, սակայն առաջին ամուսնությունը չի բերում նրան սպասված երջանկություն...
Ամուսինը, չնայած որ մեծահոգի էր, սակայն քիչ էր հետաքրքրվում կնոջով՝ նախընտրելով ողջ ժամանակը տրամադրել  երաժշտությանն  ու  ամիսներով  մեկնել արտասահմանյան հյուրախաղերի...
Նրանք բաժանվում են... Նատալիան հանդիպում է զինվորական Ալեքսեյ Վուլֆերտին, ամուսնանում են ... ու կրկին մեծ հիասթափություն...
Նատալիայի և Միխայիլ Ալեքսանդրովիչի հանդիպումը տեղի ունեցավ 1908թ. Գատչինայում պարահանդեսի ժամանակ: Այդ երեկույթի ժամանակ զինվորականի կինը ամենահմայիչն էր, նրա մասին ֆրանսիական դեսպանն ասել է. «Նրան նայելը մեծ հաճույք է, նրա մաքուր, ազնվական դեմքը հիասքանչ էր «կերտված»: Նա ուներ լուսավոր, թավշյա աչքեր, շարժումները հեզաճկուն էին, նազանի, նրբագեղ»:
Այդ օրը նկատելով երիտասարդ, գեղեցիկ կնոջը՝ Միխայիլ Ալեքսանդրովիչը մի քանի անգամ հրավիրեց պարի, որն առաջացրեց կայսերական ընտանիքի վրդովմունքը... Պարել ամուսնացած մի կնոջ հետ արքայական ընտանիքի անդամի համար անթույլատրելի էր...
Արհամարհելով պայմանականությունները՝ 32-ամյա իշխանը այդ երեկո ոչ միայն պարի հրավիրեց երիտասարդ կնոջը, այլև չէր հեռանում նրանից ոչ մի քայլ, իսկ երեկոյի ավարտին բռնեց նրա ձեռքն ու դուրս բերեց դահլիճից... Պարահանդեսում նրանք այլևս չհայտնվեցին...
Նատալյա Բրասովան թագավորի կրտսեր եղբոր հմայքի առջև անդրդվելի չմնաց... Միխայիլ Ալեքսանդրովիչը համբերատար, փափուկ ու բարի մարդ էր... Գիշերը նրանք անցկացրին պալատական այգում զբոսնելով: Իշխանը խնդրեց նոր հանդիպում: Նատալիան պարզ հասկացնել տվեց, որ մտադիր չէ  դառնալ սիրուհի կամ սիրեկանի հաշվին ապրող կին, որ միայն լուրջ առաջարկ կընդունի...
Միխայիլ Ռոմանովիչը, չցանկանալով հետաձգել Նիկոլայ 2-ի հետ լուրջ խոսակցությունը, գնաց նրա մոտ խնդրանքով, որ օրհնի իր ամուսնությունը սիրած կնոջ հետ...
Նիկոլայ 2-ը, լսելով եղբոր խնդրանքը, բարկացավ և շտապեց ուղարկել նրան Օռյոլ՝ հեռու այդ «խորամանկ ու չար սատանայից»: Նատալիան, չնայած հասարակության մեջ բռնկված սկանդալին, վերցրեց իր փոքրիկ աղջկան ու գնաց սիրելիի հետևից...
«Խեղճ Միշա, ակնհայտ է, խելքը թռցրել է,-գրում է Նիկոլայը մորը,-նա մտածում և վարվում է այնպես, ինչպես այդ կինն  է հրամայում... Նրա մասին զզվելի է խոսելը»:
Սիրահարները որոշեցին մեկնել արտասահման ու այնտեղ ամուսնանալ... Սակայն դա դեռ հնարավոր չէր անել... Թագավորը ակնդետ հետևում էր կրտսեր եղբոր սիրավեպի զարգացմանն  ու սպառնում նրան բերդ նետել, եթե նա խախտի բարձրագույն արգելքն ու Նատալիային իր կինը դարձնի...
Երկու տարի անց սիրահարները որդի ունեցան, որին անվանեցին Գեորգի: Այդ ընթացքում Բրասովան ամուսնալուծվեց և վերջապես ցանկալի  ազատությունը ստացավ...
1912թ. սիրահարները որոշեցին հեռանալ Ռուսաստանից: Այդ մասին Միխայիլը հայտնեց եղբորը: Նիկոլայ 2-րդը, կասկածելով, որ ինչ-որ բան կարգին չէ, հրամայեց մի քանի գործակալի հետևել նրանց, ու եթե հանկարծ նկատեին նրանց  որևէ ուղղափառ եկեղեցու մոտ, ապա անպայման կալանեին ու վերադարձնեին Ռուսաստան:
Միխայիլն ու Նատալիան գործում էին զգուշորեն ու խորամանկ... Նրանք մինչև Գերմանիա հասան միասին, այնուհետև բաժանվեցին ու առանձին-առանձին մեկնեցին Վիեննա, որտեղ էլ պսակվեցին մի ուղղափառ եկեղեցում... Եկեղեցական գրքում գրանցեցին Նատալիային որպես «արիստոկրատ Բրասովա»: Ահա, այսպես այդ արտառոց կինը դարձավ կայսերական ընտանիքի մորգանատիկ կինը...
Նույն օրը  Միխայիլ Ալեքսանդրովիչը հեռագրեց եղբորը կատարվածի մասին... Զայրացած Նիկոլայ 2-ը հրամայեց եղբորը այլևս երբեք չհայտնվել Ռուսաստանում, իսկ Միխայիլը այնքան էլ չվշտացավ դրանից...
Երկու տարի անց Նիկոլայ 2-ը ներեց եղբորը, վերադարձրեց բոլոր տիտղոսները... Նրանք վերադարձան Ռուսաստան...
Երեք տարի անց տեղի ունեցավ փետրվարյան հեղափոխությունը... Թագավորը հրաժարվեց գահից... Ժամանակվոր կառավարությունը հրավիրեց մայրաքաղաք Միխայիլ Ալեքսանդրովիչին,  որպեսզի նրան թագադրեն, սակայն եղբոր նման մեծ իշխանն էլ հրաժարվեց գահից...
Մինչև ամառ ամուսիններն ապրում էին բոլովին առանձնացած... Նրանց բազմիցս առաջարկեցին փախչել արտասահման: Միխայիլը հրաժարվում էր... Մի քանի շաբաթ անց մեծ իշխանին ձերբակալեցին և աքսորեցին Պերմ... Նատալիան որոշ հարցեր լուծելուց հետո պիտի գնար ամուսնու հետևից: Նա գրում է ամուսնուն. «Այնպես ծանր է սրտումս, մտահոգված եմ... Մահվան մասին մտքերը մի րոպե չեն լքում ինձ...»: Նա պատասխանում է. «Սիրելի Նատալիա, սրտանց շնորհակալ եմ քեզ նամակի համար: Դեպքերը զարգանում են սարսափելի արագությամբ, ահավոր տխուր եմ, որ միասին չենք... Սիրում եմ քեզ ամբողջ հոգով: Թող պահպանի քեզ Ատված, իմ քնքուշ Նատաշա... Ամբողջովին քո՝ Միշա»:
Որոշ ժամանակ անց Բրասովան եկավ Պերմ, սակայն ամուսնուն չգտավ... Ասեցին նրան, որ անհայտ է նրա գտնվելու վայրը... Ամուսինը հանկարծակի անհետացել է...
Մոլորված Նատալիան վերադարձավ Պետերբուրգ...
Գնաց ЧК, որպեսզի ամուսնու մասին որևէ բան իմանա... Նրան ձերբակալեցին... Տասը ամիս Բրասովան անցկացրեց բանտախցում, սակայն այդ խելացի ու խորամանկ կինը, ձևանալով հիվանդ, ընկավ բանտային հիվանդանոց, որտեղից էլ նրան հաջողվեց փախչել...
Նա երկար դեգերումներից հետո հաստատվեց Ֆրանսիայում: Նատալիան սպասում էր, որ  ինչպես պայմանավորվել էին սիրելի ամուսնու հետ, մի օր անպայման կհանդիպեն Ֆրանսիայում: Նա հավատում էր, որ իր սիրելի ամուսինը կենդանի է...
Անցան տարիներ... 1934թ. Ռուսաստանում լույս տեսած Ն. Բիկովի «Ռոմանովների վերջին օրերը» գրքի էջերից Բրասովան իմացավ, որ Միխայիլ Ալեքսանդրովիչին դեռ այն ժամանակ՝ այն սարսափելի հեղափոխական օրերին, գնդակահարել են Պերմի անտառներում...
Նա այլևս չսպասեց...
Նատալիա Բրասովան մահացավ 1952թ. անտունների ու աղքատների  համար կացարանում...
Երբ մուրացկանի տեսքով այդ կնոջը խնդրում էին հայտնել անունը, նա ներկայանում էր որպես իշխանուհի Նատալիա Բրասովա՝ ռուսական Մեծ Իշխան Միխայիլի  կինը... Նրան չէին հավատում...
1990թ. Ամերիկայում լույս տեսավ գիրք Միխայիլ Ռոմանովի և Նատալիա Բրասովայի սիրո մասին... Ամերիկացիների մոտ այն մեծ ճանաչում ստացավ, իսկ նրանց հայրենիքում շատ քչերը գիտեին այդ սիրո պատմության մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել