Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ թողնում է մազերը ճերմակեն և չի ներկում դրանք:

CNN-ի փոխանցմամբ, Օբաման միաժամանակ նկատել է, որ աշխարհի այլ առաջնորդներ «նույնը չեն անում»: «Ասեմ, որ ես չեմ ներկում մազերս, իսկ իմ շատ գործընկեր առաջնորդներ ներկում են: Չեմ ասի, թե ովքեր, բայց նրանց վարսավիրները գիտեն»:

Օբաման սրա մասին խոսել է երիտասարդների հետ հանդիպմանը` այն բանից հետո, երբ նրան հարցրել են, թե ինչպիսին է ուզում տեսնել երիտասարդներին, երբ ինքը տարիքն առնի:

54-ամյա Օբաման նաև կատակել է, թե 2009-ին Սպիտակ տուն գալուց հետո է, որ իր մազերը սկսել են ճերմակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել