Tert.am-ը գրում է.

«Մերսեդեսի» ավտոարշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը խոսել է Ֆորմուլա 1-ում Սեբաստիան Ֆետելի և Ֆերնանդո Ալոնսոյի հետ պայքարի մասին.

«Ես մեծ հարգանք ունեմ Սեբաստիան Ֆետելի հանդեպ, սակայն չեմ կարող ասել, թե ինչքանով է նա լավը: Սեբը երբեք թիմում չի ունեցել հավասարազոր ավտոարշավորդ. թիմակից է եղել օրինակ Մարկ Ուեբերը, ով իրոք իր մակարդակի չէ և Կիմին, ով արդեն կարիերայի պիկից անցել է»:

Ջենսոն Բաթոնը որոշ ժամանակ առաջ կարծիք էր հայտնել, որ հաջողությունները կարող են Հեմիլթոնին գոռոզ դարձնել: Խոսելով այդ մասին՝ բրիտանացի ավտոարշավորդն ասել է. «Դա գոռոզություն չեմ համարի: Ես պարզապես վստահ եմ,և դա է իմ հաղթանակների հարցում կարևորը: Երբ 2007 թվականին մուտք գործեցի Ֆորմուլա 1, գիտեի, որ բարդ է լինելու հաղթել Ալոնսոյին: Անգամ առաջին նորամուտւս մրցավազքում Ռոն Դենիսն ասաց, որ չտխրեմ, եթե Ալոնսոյից շատ ետ մնամ: Ես գիտեի, որ այդպես չի լինելու»,- Հեմիլթոնի խոսքերն է մեջբերել «inautonews»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել