Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե քարոզարշավին մասնակցելով՝ հասկացել է, բավական շատ են «այո»-ի կողմնակիցները:

«Որևէ  խնդիր չկա, օր օրի  ավելանում են «այո»-ի կողմնակիցները, երբ հիմնավորում ես, բացատրում ես,  և իրենք կողմնորոշվում են»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ բոլորը տրամադրվածեն, որ այս ընտրությունը պետք է անցնի շատ արդար, մաքուր, թափանցիկ ու հրապարակային:

«Մեր կուսակցության վերնախավն այն ուղղությամբ է գնում, որ ինչքան  հնարավոր է այս ընտրություններն անցնեն թափանցիկ, հրապարակային,  և սև բիծ չլինի, որովհետև սա այն փաստաթուղթը չէ, որը կարելի է այս ձևով ընդունել:  Թեկուզ մի քիչ «այո»-ներով, շատ ավելի դրական է,  քան թե «այո»-ների քանակը շատ լինի, բայց լեգիտիմության պակաս ունենա: Այսինքն՝ մենք աշխատում ենք, և դա հիմնական սկզբունքն է, լինի ինչքան հնարավոր է մաքուր ու թափանցիկ»,- ասաց նա:

Իսկ կարծիքին, թե եթե ընտրողների ցուցակները  հրապարակեն ավելի թափանցիկ չի լինի, Լեռնիկ Ալեքսանյանը նշեց թե իհարկե տեխնիկապես դա հնարավոր է անել, սակայն դրանով խախտվում է մարդու իրավունքը: « Իրոք մարդը չի ուզում իր անունը հրապարակեն, իր իրավունքն է կգնա ընտրության, թե՝ ոչ, ընտրել է, թե՝ ոչ: Եթե ցուցակները հրապարակվեն դա բան չի տալու»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել