Ինչքան հասկացա` Աբովյան փողոցում գտնվող նորակառույց թանկարժեք եկեղեցու հարևանությամբ է փոքրիկ Ալինան այս ցրտին կանգնում և ջութակ նվագում: Անցնողներն էլ, նրա խոսքերով, քիչ են գումար տալիս: Բայց շատերը, տաք տներում ճոխ սեղանների շուրջ հավաքված, պարտադիր չեն մոռանում ազգի կենացը խմել: Ազգը նաև այս և նման երեխաների նկատմամբ մեր վերաբերմունքն է:
Ալինային տեսնելուց մի զույգ ձեռնոց, մի քիչ գումար և շոկոլադ տվեք նրան, դուք ոչինչ չեք կորցնի, բայց նա շատ բան ձեռք կբերի:
Եվ, իհարկե, մեր ազգանվեր, գիտակից, հասուն կառավարությունում նման իրավիճակում հայտնված երեխայի համար ոչ մեկը պատասխանատու չէ, չէ՞:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել