Ուրեմն, ինչպես հիշում ենք, վերջերս խոսվում էր, որ բացահայտվել են մոտավորապես 5000 ԻՊ-ականների թվիթերյան ըքաունթներ:

Մի փոքր քրքրելով ԻՊ-ականների հաշիվները՝ այնպիսի տեսանյութերի աղբյուրներ բացահայտեցի, որոնց մասին գիտակցական կյանքիս ընթացքում երբեք չէի էլ լսել, իսկ այդ բլոգերում տեղ գտած կադրերն արդեն չես գտնի յութուբում: Կային բազում տեսանյութեր, որոնք չէին հրապարակվել միջազգային մամուլում: 
Անկեղծ ասեմ, կային ըքաունթներ, որոնք պոստեր էին արել այնպիսի վիդեո բլոգերից, որոնց մասին, կարծում եմ, մոռացել էր անգամ բլոգ ստեղծողը: 

Արդեն ունեմ ձեռքիս տակ իսլամիստ ռադիկալների բացահայտված թվիթերյան ցուցակները: Դրանց մի մասը ներկայացնեմ նկարների տեսքով: Միգուցե լինեն մարդիկ, ում պետք կգա, կամ էլ գոնե կզգուշանան:

Հ.Գ. Տվյալներն անոնիմուսների վեբ-չատից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել