Tert.am-ը գրում է.

Ասելով, որ գնում է փոփոխությունների, իշխանությունը կիրառում է, սպորտային լեզվով ասած, հնարք, որի դեմ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանն առաջարկում է կիրառել «կոնտր» հնարք, որպեսզի իշխանությունը մնա իր հնարքի «տակ»: Այս մասին հայտարարեց Արամ Մանուկյանը` բացելով Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերի հանրահավաքը:

«Մեր երկիրը կրկին փորձության առջև է, մեր երկիրը կրկին վտանգի առջև է, 15 օր հետո մեր ժողովուրդը շատ լուրջ, կարևոր, պատմական որոշում պետք է կայացնի։ Խնդիրը հեշտ է, պարզ հասկանալի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունները որոշել են բարեփոխվել, ժողովրդի համար լավ բան անել։ «Սա բլեֆ է»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Դիմելով ՀԱԿ աջակիցներին, Արամ Մանուկյանն ասաց, որ դեկտեմբերի 6-ին ունեն հնարավորություն, որպեսզի փուլային իշխանափոխություն սկսեն։  Ըստ նրա՝ հանրաքվեի նպատակը մեկն է` անժամկետ երկարաձգել գործող նախագահի իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել