Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Фեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նույնականացման քարտերով 183 հազար քաղաքացու մասնակցությանը՝ նշելով, որ ռիսկեր չկան:

«Ես որպես ոլորտի մասնագետ լիարժեք հավաստիացնում եմ, որ այստեղ ռիսկի գործոններ չկան»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ, եթե նույնականացման քարտում չի դրվելու կնիքը, որևիցե խնդիր առաջանալ չի կարող:

«Եթե նույնիսկ անձն անձնագրային ծառայության կամ ոստիկանությանը թյուրիմացության մեջ գցած լինի և տանն ունենա 15 նույնականացման քարտ կամ հին նմուշի անձնագիր և ասի՝ կորցրել եմ, չի կարողանալու 15 անգամ մասնակցել ընտրության, որովհետև անձի տվյալը քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում լինելու է մեկ տեղ»,-ասաց նա և նշեց, որ բոլոր մեխանիզմները գործում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել