Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան Մալիի իշխանություններին աջակցություն է ցույց տալիս գրավված Radisson Blu հյուրանոցից պատանդներին ազատ արձակելու հարցում, հայտնում է Sky News Arabia-ն:

Ինչպես հայտնում են ֆրանսիական իշխանությունները, նրանք աջակցում են հիմնականում լոգիստիկ ու հետախուզական հարցերում։

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի խոսքով՝ իշխանությունները պատրաստ են ցանկացած միջոցառում ձեռնարկել՝ պատանդներին ազատ արձակելու համար։

Turkish Airlines ավիաընկերությունից հաղորդել են, որ ընկերության 3 աշխատակիցների հաջողվել է փախչել հյուրանոցից:

«Ընդհանուր առմամբ, պատանդ է վերցվել ընկերության 7 աշխատակից: Նրանցից 3-ն ազատ են արձակվել»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Reuters-ը հաղորդում է, որ դեռ հստակ տեղեկություն չկա՝ արդյո՞ք  նրանք ազատ են արձակվել հատուկ գործողությունների արդյունքում, թե՞ հաջողվել է փախչել հյուրանոցից:

Հիշեցնենք, որ այսօր զինյալները գրավել են Մալիի մայրաքաղաքում գտնվող հյուրանոցն ու պատանդ վերցրել մոտ 170 մարդու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել