Tert.am-ը գրում է.

2015թ հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ աճել է 3.5%-ով, սակայն հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել՝ 13.5%-ով: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին աճել է 4.6%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 11.6%-ով, շինարարության ծավալը՝ 0.1%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2.2%-ով:

Նախորդ տարվա տասը ամիսների համեմատ նվազել է առևտրի շրջանառությունը՝ 6.4%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 20.4%-ով: Մասնավորապես արտահանումը նվազել է 2.2%-ով, իսկ ներմուծումը՝ 26.6%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել