Յուրաքանչյուր ժողովրդավարական պետության զարգացման և նորմալ կենսագործունեության համար առանցքային է իշխանության ճյուղերի տարանջատվածությունը և փոխզսպման մեխանիզմներիր առկայությունը:
Կան երկրներ, որոնք խնդիրներ ունեն դատական իշխանության անկախության և տարանջատվածության հարցում: Հայաստանում նույնպես դատական իշխանությունը ցանկալի վիճակում չէ:

Դատական իշխանության անկախության և ինքնուրույնության ապահովման գործում մեծ նշանակություն ունեն դատական ինքնակառավարման մարմինները, որոնց իրավասության տակ են լինելու դատավորներ նշանակելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հարցերը: Նոր սահմանադրության նախագծով նախատեսվում է արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության նախագծով արգելվում է դատարանների նախագահների ընդգրկումը խորհրդի կազմում: Այդ մարմնին է վերապահված դատավորների, այդ թվում՝ դատարանների նախագահների նշանակման վճռորոշ դերը: Այս մարմինն է, որ դատավորներին պատասխանատվության է ենթարկում: Բարձրագույն դատական խորհուրդը հնարավորություն կտա նաև ապահովելու դատավորների արտաքին անկախությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել