Հաճախ է խոսվում այն մասին, որ ՓՄՁ-ների թիվը Հայաստանում նվազում է: Իրականում, երբ հստակեցվեց ձեռնարկությունների լուծարման գործընթացը, չնչին պարտքեր ունեցող ԱՁ-ները սկսեցին փակվել՝ այդ պարտքերից խուսափելու համար:

Ընդանուր առմամբ նախորդ տարեվերջին գրանցված և լուծարված ՓՄՁ-ների տարբերությունը եղել է ի օգուտ գրանցվածների և կազմել 46 տոկոս:

2015 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հարկային մարմնում հաշվառված՝ շրջանառության հարկ վճարող ՓՄՁ-ների թիվը կազմել է 67 հազար 830, 2014 թվականի 58 հազար 163 սուբյեկտի դիմաց: Ինչպես տեսնում ենք, մենք ունենք ոչ թե հարկային մարմնում հաշվառված ՓՄՁ-ների նվազում, այլ շուրջ 16,6 տոկոս աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել