Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ «հիանալի հանդիպումներ» են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ 

«Մենք միասնական ենք մեր` որպես միջնորդների աշխատանքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ նա գրառում է կատարել` անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին վերադարձված պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։ 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Գրիգորյանը սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել