Tert.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» խմբավորումը նոյեմբերի 19-ին նոր 6 րոպեանոց  տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է պայթեցնել Սպիտակ տունը:

Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաընկերությունը, որի եթերում ցուցադրվել է տեսանյութի մի հատված` ընդգծելով, որ տեսանյութը հրապարակվել է փարիզյան ահաբեկչություններից մեկ շաբաթ անց:

ԻՊ-ին առնչվող ջիհադական ֆոռումում հրապարակված տեսանյութում պատկերված երկու գրոհայինից մեկը  սպառնում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբամային և Ֆրանսուա Օլանդին նոր ահաբեկչություններով, ինչպիսին Փարիզի ահաբեկչությունն էր:

«Մենք կտապակենք ձեզ (ինքնասպանության) գոտիներով և պայթուցիկներով», - ասում է տեսանյութում ելույթ ունեցող գրոհայինը:

Մինչդեռ երկրորդ զինյալը, դիմելով Ֆրանսիային, ասում է. «Դուք երկար չեք գոյատևի: Մենք սկսել ենք ձեզնից և կավարտենք, այսպես կոչված, Սպիտակ տնով, որը կսևացնենq մեր կրակներով»:

Սա ԻՊ-ի թողարկած երկրորդ տեսանյութն էր 24 ժամում, որով իսլամիստները սպառնում են ԱՄՆ-ին:  Նախորդ տեսանյութում նրանք սպառնացել էին պայթյուն իրականացնել Նյու Յորքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել