Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում նախօրեին իրականացված հատուկ գործողության շրջանակում։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Փարիզի գլխավոր դատախազը:

Ինչպես նշում է BBC-ն, ահաբեկչի` բազմաթիվ փամփուշտներով խոցված դին հայտնաբերվել է Սեն Դենիում գտնվող բնակարանում։ Հայտնի է, որ 27-ամյա երիտասարդը Բելգիայի քաղաքացի է. նրա ինքնությունը հաստատվել է մատնահետքերի միջոցով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փարիզի արվարձան Սեն Դենիում պայթյուններ էին լսվել։ Ոստիկանության հատուկ ջոկատները պաշարել էին Սեն Դենիում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակարաններից մեկը

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել