Ավարտին է մոտենում հերթական ԱԺ քառօրյան, սակայն ԱԺ-ում ծավալված քննարկումները բովանդակային առումով այնքան էլ հագեցած չեն և որոշ առումով չեն համապատասխանում հանրության սպասումներին:

Հատկանշական է, որ ԱԺ-ում ծավալվող քննարկումների և ելույթների միայն շատ քիչ մասն առանցքային նշանակություն ուներ և իր մեջ բովանդակային ինչ-որ մեսիջ էր պարունակում: Սակայն ելույթների գերակշռող մասը ձևից, պոպուլիզմից ու անհարկի կրկնումներից այն կողմ չէր անցնում: Այսպիսի ելույթները խորհրդարանի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից կարելի է համարել ժամանակի անիմաստ վատնում:

Հասկանալի է ելույթներ ունեցողների մի մասը հարմար հարթակ է գտել իր մեջ պարփակված մտքերի գոհարները հեռուստատեսությամբ համայն հայությանը առաքելու համար: Ժամանակավաճառ երեսփոխանների մի մասն էլ փորձում է իմիտացիոն ձևով ցույց տալ հանրությանը, թե գործ է անում, սակայն իրականում նրանց խոսքը նույն չարկչարկված տեքստերից և պոպուլիստական դրսևորումներից այն կողմ չի անցնում:

ԱԺ-ում պոպուլիզմի նկատմամբ անտարբեր չեն մասնավորապես Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Տիգրան Ուրիխանյան և այլոք: Այնուամենայնիվ, շատ հաճախ պոպուլիզմը գերազանցում է ինքն իրեն:
Իսկ թե ում կարելի է արժանացնել պոպուլիզմի արքայի դափնիներին, կարելի է եզրակացնել հանրության տված գնահատականներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել