Tert.am-ը գրում է.

Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքում շարունակվում է «Այո և ոչ» իրապատումը:

«Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում, նրանցից 300-ն արդեն քսան տարի է՝ իշխում են Հայաստանում»,-ներկայացնելով «Ոչ»-ի թևը՝ ասաց Ազատ Արշակյանը,-քսան տարվա մեջ Հայաստանը քսան աստիճանով իջել է, իրենք իջեցրել են: Էլ չենք ուզում, տեղ չկա: Հիմա սպորտային հնարանք են հնարել, որպեսզի իրենք մնան, նրանք անհանգստանում են, որ մենք կարող ենք իրենց փոխել»:

Նա ասաց, թե նոր սահմանադրությունը հին Սահմանադրության ավելի վատ տարբերակն է:

«Մենք ասում ենք՝ գնացեք, նստեք, ժողովրդի համար, մեր հայրենիքի համար սահմանադրություն գրեք, ոչ թե ձեր համար: Սա 300 հոգու համար սահմանադրություն է: Ձեր ձայնը տանում են, ձեզ զրկում են իշխանությունը պատասխանատվության ենթարկելու իրավունքից»,-հայտարարեց Ազատ Արշակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել