Ինչպես հիշում ենք, Ֆեյսբուքը հայտարարել էր, որ խստացնելու է հսկողությունը սոցիալական կայքում՝ Իսլամական պետության հետ կապ ունեցող յուզերները փակելու կամ վերահսկելու նպատակով:

Ֆեյսբուքի ավտոմատ համակարգը բլոկ էր արել մի աղջկա ըքաունթ, ում անունը ISIS Anchalee էր: Էս աղջիկն անձնագիրը նկարել և ուղարկել է Ֆեյսբուքի թվիթերյան էջին և պահանջել ակտիվացնել հաշիվը, քանի որ իր անունն իրոք ISIS է: 
Էս աղջիկը թվիթերում գրել էր. «Ֆեյսբուքը մտածում է, որ ես տեռորիստ եմ»: 

Դե, բնականաբար, ակտիվացրել են այդ աղջկա հաշիվը, բայց աշխարհում ISIS անունով շատ մարդիկ կլինեն, ովքեր անկախ իրենցից կլինեն Ֆեյսբուքի թիրախում, որն էլ հնարավոր է՝ կրկին փակի ընդհանրապես կապ չունեցող հաշիվներ:

Փառք աստծո, որ այդ Իսլամական պետության անունը ՌՈՒԲԵՆ, ՍԱՐԳԻՍ, ԱՐՄԵՆ կամ Հայաստանում տարածված ինչ-որ անվան հետ չի համընկնում, այլապես պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խնդիրներ կունենայինք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել