Հատկապես վերջին շրջանում իշխանության որոշ ներկայացուցիչների վերաբերմունքը հանրության նկատմամբ այլ բառով, քան թշնամական, անվանել չի ստացվում: Բայց ինչո՞ւ է իշխանությունը հաղթում հանրությանն այդ պայքարում: Ի՞նչ է, իշխանությունն ավելի խելացի՞ է:
Ոչ: Հայաստանում հանրության մեջ ավելի շատ խելացի մարդ կա, քան իշխանության և ընդդիմության մեջ, և հանրության հավաքական ինտելեկտը հաղթած ունի իշխանության և ընդդիմության հավաքական ինտելեկտին: Իշխանության հաղթանակի և հանրության պարտության գաղտնիքը կազմակերպվածության մեջ է. իշխանությունը համախմբված է իր նպատակների շուրջ, հանրությունը համախմբված չէ իր նպատակների շուրջ: 
Հանրության որևէ հաղթանակ կամ առաջընթաց կախված է ինքնակազմակերպման մակարդակից. քիչ ինքնակազմակերպում նշանակում է քիչ, աննշան առաջընթաց, մեծ ինքնակազմակերպում նշանակում է մեծ նվաճումներ:
Բայց մեր անձնավորված և անհատակենտրոն հանրությունը կարո՞ղ է արդյոք ինքնակազմակերպվել թեկուզ փոքր, տեղային, օրինակ, միջնակարգ դպրոցի հետ կապված խնդիրներ քննարկելու և լուծելու համար, ենթադրենք, մեկ-երկու դպրոցում դրամահավաքությունը վերացնելու կամ մի քանի անկարգ դասատուներին կարգի հրավիրելու հարցերում:
Եթե դա չի կարողանում անել, ապա ինչպե՞ս է պատրաստվում իշխանություն փոխել, չգիտեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել