Պետության կողմից տարեցտարի ստեղծվում են լրացուցիչ հարմարություններ գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար: Մթերման ապահովումից, վարկային սուբսիդավորումներից և տարատեսակ ծրագրերից զատ՝ հարկ է լինում գյուղացուն աջակցել նաև բնության կողմից մատուցած «անակնկալներից» հետո:

Մասնավորապես, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից հետո առաջացել էին զգալի վնասներ:

Այդ վնասները հնարավորինս մեղմելու և հողօգտագործողներին օժանդակելու նպատակով գործադիր մարմինն այսօր որոշում է կայացրել զրոյացնել հողօգտագործողների կողմից 2013 և 2014 թթ. մարզպետարանից վերցրած սերմնացուի դիմաց ձևավորված պարտավորություննները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել