2015 թվականի նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին ուժեղ քամիների հետևանքով զգալի վնասներ են կրել Արագածոտնի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչներ, ինչպես նաև պետական և համայնքային նշանակության հանդիսացող շինություններ:

Այս խնդիրը արագ լուծելու նպատակով այսօր տեղի ունեցած կառավարութան նիստում որոշվեց ՀՀ մարզերում քամու հետևանքների վերացման նպատակով մարզպետարաններին հատկացնել շուրջ 902.448.2 հազ. ՀՀ դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության գտնվող, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքերին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով:

Գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից հետևյալ բաժանմամբ.
Արագածոտնի մարզպետարանին՝ 156.908.9 հազ. դրամ
Արմավիրի մարզպետարանին՝ 37.618.0 հազ. դրամ
Գեղարքունիքի մարզպետարանին՝ 10.765.0 հազ. դրամ
Լոռու մարզպետարանին` 369.475.0 հազ. դրամ
Կոտայքի մարզպետարանին՝ 130.108.9 հազ. դրամ
Շիրակի մարզպետարանին` 6.560.4 հազ. դրամ
Վայոց ձորի մարզպետարանին` 437.9 հազ. դրամ
Սյունիքի մարզպետարանին` 44.654.0 հազ. դրամ
Տավուշի մարզպետարանին` 145.920.0 հազ. դրամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել