Նոր սահմանադրության մեջ մի շատ կարևոր կետ կա, որն, ըստ իս, հսկայական նշանակություն անի։ Խոսքն այն կետի մասին է, որով սահմանվում է, որ տարբեր վերպետական դաշինքների ու պայմանագրերի համար պետք է հայտարարվի հանրաքվե։

Ցավոք սրտի, միայն հիմա են այս կետը ներառում սահմանադրության մեջ, եթե այս կետը գործեր նախկինում, ապա մեր այսպես կոչված ընդդիմությունը խոսելու շա՜տ թեմաներից կզրկվեր ու չէր կարողանա շահարկումներ անել իրենց այդքան սիրելի Մաքսային միության և ԵՄ ասոցացման մասին կամ էլ ռուսական ռազմաբազայի մասին։

Ի՞նչ եք կարծում, հանրաքվեի դեպքում քանի՞ տոկոս կհավաքեր Եվրասիական միությանը միանալու որոշումը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ազգաբնակչության կեսից ավելին սիրահոժար պատրաստ է տեսնել Հայաստանը Ռուսաստանի կազմում։ Սա ցավ է, սա ողբերգություն է, բայց ա փաստ է։

Ու վաղը, երբ էլի նման աշխարհաքաղաքական երկընտրանքների առջև հայտնվենք, էլ չի լինելու այնպես, որ այդ պահին երկրի ղեկավար հանդիսացող անձն իր միանձնյա որոշմամբ ու քմահաճույքով չկարողանա փոխել պետության աշխարհաքաղաքական վեկտորը։ Սա լավ է ժողովրդի համար, սա լավ է ողջամիտ իշխանությունների համար, սա լավ է ադեկվատ ընդդիմության համար։ Քանի որ վերջին երկուսը չունենք, ստացվում է, որ հիմա դա լավ է միայն ժողովրդի համար, որովհետև գոնե այսուհետ կկարողանանք մենք որոշել, թե որն է ավելի ձեռնատու՝ քոմփլեմենթարիզմը, եվրոպամետությունը, թե ռուսամետությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել