Tert.am-ը գրում է.

Մինչ կառավարության նիստի օրակարգի հաստատումն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ և անթույլատրելի համարեց, որ նախարարները, չցանկանալով լրագրողների հարցերին պատասխանել, դուրս են գալիս ետնամուտքից:

«Կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնել մեր անելիքները, կատարած աշխատանքները, ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվամիջոցների հետ: Հորդորում եմ բոլոր նախարարներին ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցում: Հարկ է, որ բոլոր նախարարները օգտագործեն բոլոր հնարավորությունները թե՛ նախապես ծրագրված, թե՛ առաջացող հնարավորությունները առավել բաց հաղորդակցության համար»,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են նախարարներին կառավարության մուտքի մոտ և պետք է օգտագործել այդ առիթը հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարցեր պարզաբանելու համար և ոչ թե դուրս գալ այլ մուտքով:

«Կամ վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը ներկայացել իրականցվող ծագրերի արդյունքների մասին: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք և պետք է դա ապացուցենք մեր վարքով և գործով»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել