Tert.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Այո և ոչ» իրապատման մասնակիցները շարունակում են քարոզչությունը Հայաստանի մարզերում:

Նոյեմբերի 19-ին՝ իրապատման 7-րդ օրը՝ «Հյուսիս» ուղղության մասնակիցները Շիրակի մարզի Արթիկ քաղաքում են:

«Այո»-ի կողմնակից Սամվել Ֆարմանյանը, խոսելով արթիկցիների հետ, ասաց, թե հանրաքվեի դրված է ոչ թե խորհրդարանական կամ նախագահական ընտրություն, այլ՝ սահմանադրության հանրաքվե:

«Եթե չի ընդունվում, մենք շարունակում ենք արել հին սահմանադրությամբ, ընդունվելու պարագայում մենք ապրում ենք նոր սահմանադրությամբ: Ամենակարևորն այն է, որ այդ հանրաքվեի ժամանակ ժողովրդի կամքը պետք է գերիշխի: Ժողովուրդն ինչ որոշում էլ կայացնի, այդ որոշումը պետք է արձանագրվի»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

Նա ասաց, թե ընտրությունները ֆիքսված խաղի կանոններ են, թե իշխանությունը ոնց է ձևավորվում:

«Ոչ»-ի կողմնակից Արմեն Մկրտչյանն էլ ասաց, թե «ոչ» ասելու դեպքում մի բան կփոխի. «ՀՀ քաղաքացին անկախությունից ի վեր առաջին անգամ թալանչի իշխանությանը կհաղթի, ու էդ հաղթանակն այնպես մեծագույն էներգիա կտա մեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել