Tert.am–ը գրում է.

The Guardian բրիտանական պարբերականը հոդված է հրապարակել` անդրադառնալով ողջ աշխարհի և հատկապես արևմտյան երկրների առաջնորդների վերաբերմունքի փոփոխությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Այս առումով պարբերականը զուգահեռներ է տարել անցյալ տարի Ավստրալիայում և այս տարի Թուրքիայում անցկացված G20-ի գագաթնաժողովներին:

«Ահա թե ինչ է անում պատերազմը: 12 ամիս առաջ Վլադիմիր Պուտինն  G20-ի գագաթնաժողովի մենյուում էր. արևմտյան առաջնորդներն իրենց հերթին էին սպասում  նրան մաս-մաս անելու համար`  Ուկրաինա ներխուժելու և Ղրիմի «անեքսիայի» համար: Այս շաբաթվա G20-ի գագաթնաժողովում ամեն ինչ, կարծես, փոխվել էր: Պուտինը լուսանկարվում էր բարեկամական մթնոլորտում: Մերժված և մեկուսացված Ռուսաստանի առաջնորդն այն մարդն էր, ում հետ բոլորը ցանկանում էին զրուցել»,- ասվում է The Guardian-ի հոդվածում:

Ինչպես ընդգծում է հոդվածագիրը` «պատճառն, իհարկե,  անհայտ չէ. «Իսլամական պետության» անողոք հարձակումներից, փախստականների ճգնաժամից և Սիրիայի պատերազմին վերջ դնելու հուսահատ փորձերից տանջահար եվրոպական առաջնորդները, որոնց սատարում է Բարաք  Օբաման, եկել են ոչ այնքան հարմար, սակայն պատմական եզրակացության` նրանք ունեն Ռուսաստանի կարիքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել