Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի տարածքում ռուսական օդանավը պայթեցվել է ռումբով, որը «զետեղված է եղել ուղևորների միջոցով»:

The Independent-ը հայտնում է, որ նման բացահայտմամբ են հանդես եկել ռուսաստանյան ԶԼՄ-ները, ովքեր իրենց հերթին վկայակոչում են օդանավի կործանման հետաքննությանը մոտ իրենց աղբյուրները: Ըստ այդմ` ռումբը գործել է օդանավի հիմնական սրահում, ոչ թե բեռների հատվածում, ինչպես սկզբնապես հայտարարվել էր:

Ըստ նոր տվյալների էլ` պնդվում է, որ ռումբը օդանավ է բերել ուղևորը ու տեղադրել նստելատեղի տակ, այլ ոչ թե օդանավակայանի աշխատողը` ուղեբեռի միջոցով:

Reuters-ը և համաշխարհային առաջատար լրատվամիջոցները հայտնում են, որ «Իսլամական պետության» Dabiq ամսագիրը հրապարակել է այդ ռումբի լուսանկարը: Նույն ամսագիրը հայտնել է նաև, թե ինչպես է իրականացրել ահաբեկչությունը. ըստ այդմ` ռումբը կարողացել են ներս տանել Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի «անվտանգության բացի» հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել