Ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությամբ և հանքագործական արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակներից Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին 73,2 տոկոսով ավելացել են հավաքովի երկաթբետոնյա կառուցվածքների արտադրության ծավալները: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցեմենտի արտադրությունն ավելացել է 11,1 տոկոսով, բնական քարից երեսպատման սալերինը` 9,8 տոկոսով, ալյումինե և մետաղապլաստե դռներ և պատուհաններինը` 8 տոկոսով: Բնական քարից երեսպատման սալերից առավել մեծ աճ է արձանագրվել տուֆից` 39,8 տոկոս, ֆելզիտից` 38,8 տոկոս և բազալտից` 18,2 տոկոս, սալերի արտադրությունը: 
Նվազել են գաջի ծակոտկեն լցանյութերի, կրի, ապրանքային բետոնի, գաջի, կրի, ուղիղ կտրվածքի տուֆի, ոչ հանքային շինանյութերին, ապակյա տարաների, ուղիղ կտրվածքով տուֆի արտադրությունների ծավալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել