Tert.am-ը գրում է.

Վրաստանը խստացրել է աֆրիկյան և ասիական որոշ երկրների քաղաքացիների մուտքը երկիր. այդ մասին հայտարարել է Վրաստանի անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին։

Ինչպես տեղեկացնում է RИА Новости գործակալությունը, Սինայում ռուսական ինքնաթիռի կործանումից ու Փարիզի ահաբեկչություններից հետո աշխարհի շատ երկրների օդանավակայաններում անվտանգության խստացված միջոցառումներ են անցկացվում:

«Մենք որոշում ենք կայացրել և այսօրվանից խստացրել ենք տարբեր երկրների՝ հիմնականում աֆրիկյան ու ասիական պետությունների քաղաքացիների մուտքը երկիր: Փորձում ենք առավելագույնս կանխել զինյալների կողմից մեր երկիրը որպես տարանցիկ երկիր օգտագործելով Սիրիայի տարածք անցնելու փորձերը։ Մենք արդեն արգելափակել ենք տասնյակ մարդկանց մուտքը, ինչպես նաև խստացրել ենք վերահսկողությունը սահմանային անցակետերում»,-հայտարարել է Գոմելաուրին:

Պաշտոնյայի խոսքով՝ անվտանգության միջոցառումները երկրում ավելացվել են Փարիզի ահաբեկչությունների օրը, սակայն Խորհրդի այսօրվա նիստում նախատեսված են եղել անվտանգության նոր միջոցառումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել