Tert.am-ը գրում է.

Ողջ ծավալով շարունակվում է ՌԴ Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու տուժածից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, քննարկվում է նրա երկրորդ վիրահատության հարցը: 

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը վերակենդանացման  բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական: Քննարկվում է կլինիկական հիվանդանոցի  վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող  մյուս հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել