Իհարկե յուրաքանչյուր տղամարդ իր նախասիրություններն ունի, բայց կան մի քանի կանացի որակներ, որոնք դուր են գալիս տղամարդկանց մեծ մասին: Դրանցից մեկն անկախության աստիճանն է: Որոշ կանայք անհանգստացնում են իրենց տղամարդկանց մշտապես զանգերով և հարցերով՝ որտեղ ես, ինչով ես զբաղված: Մյուսներն էլ մեծ մասամբ զբաղված են իրենցով և իրենց գործերով և ժամանակ չունեն վերահսկելու իրենց ընտրյալներին: Պետք է խոստովանել, որ երկրորդ տեսակի կանայք ավելի հաճախ են դուր գալիս տղամարդկանց:

Տղամարդկանց համար հետաքրքիր են անկախ կանայք, որոնք գնահատում են իրենց ազատությունը և նույնպիսի ազատություն են տալիս նաև իրենց սիրելիներին:

Ազատատենչ կանանց ուշադրությունը պետք է նվաճել, իսկ դա ավելի հետաքրքիր է տղամարդու համար: Այդպիսի կանայք ավելի հետաքրքիր են շփման մեջ, քանի որ նրանք ունեն շատ հետաքրքրություններ: Հենց այսպիսի կանայք են ավելի ուշադիր իրենց արտաքինին, ինչը չի կարող չգրավել տղամարդկանց:

Կախյալ կանայք նվիրվում են ամբողջությամբ և դադարում են ապրել սեփական կյանքով: Նրանք չունեն հետաքրքրություններ, ամբիցիաներ, անձնական պլաններ և զբաղմունք: Նրանց մտքում ամբողջ ժամանակ իրենց սիրելին է: Արդյունքում ստացվում է, որ այսպիսի կինը դադարում է ապրել իր սեփական կյանքով՝ ընդունելով իր ընտրյալի հետաքրքրությունները, պլանները և զբաղմունքը: Նա իր ժամանակի մեծ մասն անց է կացնում տղամարդու մասին հոգ տանելով, այդ պատճառով երբեմն մոռանում է հետևել իրեն: Նա ամեն ինչ տղամարդու համար է անում: Արդյունքում տղամարդը կորցնում է հետաքրքրությունը նրա հանդեպ, ով այսպես թե այնպես ամբողջությամբ իրեն է պատկանում: Բնական ձգտումը՝ հասնելու և որսալու, դրդում է նրանց ուշադրություն դարձնել այլ կանանց վրա:

Տղամարդկանց դուր են գալիս անկախ կանայք ոչ միայն նրա համար, որ նրանց հետ հետաքրքիր է, և նրանք միշտ լավ տեսք են ունենում: Այդպիսի կանայք բավականին ինքնուրույն են և ունակ են ընդունել կարևոր որոշումներ: Կախյալ կանայք առանց տղամարդկանց նույնիսկ տարրական խնդիրներ չեն կարողանում լուծել՝ պատասխանատվությունը գցում են տղամարդու վրա:

Տղամարդկանց ճաշակները կարող են էապես տարբեր լինել: Ոմանց դուր են գալիս կախյալ կանայք, որոնց հեշտ է կառավարել: Բայց մեծ մասը գերադասում են այդ սեռի անկախ ներկայացուցիչներին, մշտապես հետաքրքիր կանանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել