Հանրությունը չի կարող որոշել պատասխանատու լինել այս կամ այն երևույթի կամ իրավիճակի համար, պատասխանատու է միշտ անհատը: Հանրությունը չի կարող որոշել սկսել կրթվել, դա նույնպես արվում է միայն անհատական մակարդակում:
Հանրությունը չի կարող զարգանալ, զարգանում են նույնպես միայն անհատները:
Հանրությունը միշտ կանգնած է մոլորություններով, ոչ թե ճշմարտություններով ապրելու վտանգի առաջ:
Մոլորություն է, թե դպրոցում երեխաները կրթվում են, իսկ բուհում՝ դառնում մասնագետ: Դպրոցում երեխաները սոցիալականացվում են՝ սովորում շփվել, բուհում, ըստ էության, շարունակում են շփումը՝ դրան ավելացնելով ժամանցի ինչ-որ ձևեր: Իսկ մասնագետ են դառնում՝ միայն ոլորտում աշխատելով, իսկ քանի որ մեր երկրում մասնագիտական աշխատանքի պահանջարկը քիչ է, ուսանողների մեծ մասը մասնագետ դառնալ չի կարող:
Մոլորություն է, թե հանրությունն ընտրություններով ինչ-որ բան է որոշում: Բոլորը դա հասկանում են, բայց մի մարդու պես գնում ընտրության:
Որովհետև մտածողն անհատն է, տեսնողն անհատն է, իսկ հանրության աչքերին միշտ քող է հյուսված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել