Tert.am–ը գրում է.

Շվեդական պարբերականը  արշավ է սկսել՝ գտնելու այն փախստականին, ում սիրային նամակը ծովը ափ է նետել Հունաստանում: Նամակը հավանաբար գրել, ապա կորցրել է փախստականներից մեկը:

Ինչպես տեղեկացնում է The Local-ը` անջրանցիկ ուսապարկում գտնվող գրությունը հայտնաբերել է Aftonbladet թերթի շվեդ լրագրողը, որը Հունաստան էր մեկնել  ռեպորտաժ պատրաստելու համար:

«Իմ Ռոզա, խոստանում եմ, որ սիրելու եմ քեզ մինչև կյանքիս վերջին րոպեն: Խոստանում եմ, որ թույլ չեմ տա բաժանել մեզ, ինչ էլ որ պատահի», - նամակում գրված է արաբերենի իրաքյան բարբառով:
ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 800 000 փախստական է հատել Եվրոպայի սահմանները տարեսկզբից: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ մոտ 190 000 ներգաղթյալ ապաստան կխնդրի Շվեդիայում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել