Կներեք ինձ իհարկե, բայց մնացել ա մենակ պոռնոգրաֆիկ պատկերների օգնությանը դիմեք՝ որպես «Ոչ»-ի քարոզչության մեխ։ Ահա, խնդրեմ, այսօրվա թրենդն այս աղջիկն է, ում ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ ինչ-որ վատ բան գիտեմ նրա մասին, բայց տեսեք, թե ինչ տեխնիկա են կիրառել...

Ուրեմն, Լոլիտայի կերպար են ստեղծել, ու ինչպես շատ այլ դեպքերում, նկարը ոչ մի քաղաքական բեռ չունի, բացի պաստառից։ Համացանցի օգտատերի ուշադրությունը սևեռվում է ոչ թե «Ոչ»-ի, այլ աղջկա միկրոսկոպիկ շորտերի ու գեղեցիկ ոտքերի վրա։

Ասենք, սաղ հեչ, հիմա էս աղջիկը երևի ունի սիրած տղա, եղբայր, հայր... Հիմա էդ մարդիկ ո՞նց են վերաբերվում նրան, որ ֆեյսբուքի կեսն ընկած ինչ-որ ռեպլիկներ է անում, ֆանտազիաներ է ունենում ու առհասարակ բուռն քննարկում է իրենց մտերիմի ոտքերը, բարոյական կերպարը և այլն։

Մի կողմից, բան չունեմ ասելու. ուշադրություն գրավելու համար սեքսի թեման ամենաարդյունավետներից է, ու այստեղ այն հաջողությամբ կիրառվել է։ Սակայն մյուս կողմից արժե՞ր որ։ Մի՞թե մեկ պաստառի համար մարդն այդքան պատրաստակամ է այդքան անիմաստ ու տհաճ թեմաների մեջ ընկնել։ Կարծում եմ՝ չէ, իսկ եթե անողները կարծում են, որ հա, ապա վստահեցնում եմ, որ եթե վաղը ինչ-որ մերկ աղջիկ բռնած լինի պաստառը՝ ավելի մեծ լսարանի վրա կկարողանան խաղալ, իսկ եթե մի հատ էլ Ֆեմենի պես մի համույթ բացեն մերկ լրբություն անողների, ընդհանրապես ջեքփոթ կխփեն... բայց ոչ հանրաքվեի արդյունքների մասով էլի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել