Tert.am-ը գրում է.

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե թևակոխում ենք սահմանադրական փոփոխությունների եզրափակիչ փուլը և շատ կարևոր է բովանդակային քննարկումը:

«Այս հարցում անլուրջ վերաբերմունքն անթույլատրելի է: Սահմանադրությունը խաղի կանոններ է սահմանելու առաջիկա տարիների համար, որով ապրելու են բոլորը՝ և՛ «այո», և՛ «ոչ» ասողները՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, այնպես որ սխալ է ջրբաժան դնել այս հարցում իշխանության և ընդդիմության հարցում»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանը շեշտեց, թե ՀՅԴ-ն գտնում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են: Ըստ նրա՝ «ոչ» ասողները չեն մտնում բովանդակային քննարկումերի մեջ: «Մի բան անթույլատրելի է. մեր քաղաքացիներին ներշնչել, որ միևնույն է, անցկացնելու են իրենք, դուք անելու ոչինչ չունեք, եթե պայմանական 50% հիասթափվածներ կան, ապա քաղաքական ուժի գործը պետք է լինի այդ թիվը կրճատել»,- ասաց նա:

ՀՅԴ պատգամավորն ընդգծեց, թե վերջին շաբաթ–կիրակի օրերին չորս մարզային հանդիպումներ են ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել