Tert.am-ը գրում է.

Կազմվել է Սինայի թերակղզում A321 ինքնաթիռի կործանման պատկերը, գրում է Life News-ը՝ ներկայացնելով տեսանյութ։

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ինքնաթիռի պոչային մասում՝ ուղեբեռների հետ: Ռումբով ճամպրուկը պայթել է այն պահին, երբ ինքնաթիռը գտնվել է մոտ 9 կմ բարձրության վրա։

Պայթյունի ալիքն ինթնաթիռը երկու մասի է բաժանել: Դրա իրանի հատվածն ու պոչը կտոր-կտոր են եղել հենց օդում:

Հատուկ ծառայությունները պարզել են, որ սարքը, ենթադրաբար, ինքնաթիռում տեղակայել է Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։
Ռուսաաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ռուսական ինքնաթիռը պայթեցրած ահաբեկիչներին կգտնեն մոլորակի ցանկացած կետում և կպատժեն: Նա հավելել, որ նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, ով բոլոր հետևանքները կընկնեն իրենց ուսերին։

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։ Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել