«Սինայում մեր մարդկանց սպանությունն ամենաարյունալի հանցագործություններից է... մենք չենք չորացնի արցունքները մեր սրտերում ու հոգիներում... Այն կմնա մեզ հետ ընդմիշտ, սակայն դա մեզ չի խանգարի գտնելու ու պատժելու հանցագործներին:
Մենք դա կանենք առանց վաղեմության ժամկետների...
Մենք պետք է ճանաչենք հանցագործներին անուն առ անուն 
Մենք կփնտրենք ու կգտնենք նրանց, որտեղ էլ որ թաքնված լինեն, աշխարհի ցանկացած կետում կգտնենք ու կպատժենք։ 
Իսկ Սիրիայում ռուսական ռազմական ավիացիայի գործողությունները ոչ թե պարզապես կշարունակվեն, այլ կուժեղացվեն, որպեսզի հանցագործը հասկանա, որ հատուցումն անխուսափելի է։ 
Ես ինքս կհետևեմ ռազմական ավիացիայի գործողություններին, ինչպես նաև հանցագործներին գտնելու ու պատժելու գործողություններին։ 
Մենք կգործենք ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, որը պետությունների համար նախատեսում է ինքանպաշտպանության իրավունք։ 
Նրանք, ովքեր կփորձեն համագործակցել հանցագործների հետ, պետք է իմանան, որ այդպիսի հովանավորության հետևանքները լիովին կծանրանան իրենց իսկ ուսերին....»
ՌԴ նախագահ Վ. Պուտին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել