Կրկին անիմաստ և զավեշտ առաջացնող պատասխան այս անգամ ՀՀ բնապահպանության նախարարությունից:
Սևանա լճի ձկների արդի վիճակի կամ խեցգետնի արդի վիճակի բացահայտման մասին «ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ» երևի թե ցնցեն մեր հասարակությանը և հատկապես բնապահպաններին:
Հ.Գ. Համաձայն վերջին բացահայտումների՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը երևի թե տեղյակ կլինի նաև, թե որտեղ են ձմեռում խեցգետինները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի բարձրացրած «պետական բյուջեում տարօրինակ հատկացումների վերաբերյալ» հարցադրման կետերից մեկն էլ վերաբերում էր ՀՀ բնապահպանության նախարարությանը`Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ – 7.624.000 ՀՀ դրամ: Արված հարցադրմանը Բնապահպանության նախարարության պատասխանն է` 

2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրով նախատեսված 7624.3 հազար դրամով Սևանա լճում ենթակա են ուսումնասիրության.

  1. Սևանա լճի ձկների արդի վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտումը,
  2. Սևանա լճի խեցգետնի արդի վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտումը,
  3. Սևանա լճի ջրհավաք ավազանի գետերում էնդեմիկ ձկնատեսակների կենսաբանական տվյալների, բնական ձվադրավայրերի ուսումնասիրություն, դրանց առկա վիճակի գնահատումը, վերականգնման ուղիների մշակումը և էկոլոգիական ու տնտեսական հիմնավորումը: (ԲլոգՆյուզ)

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել