Tert.am-ը գրում է.

2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հարցն ուղղելով ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, ասաց, թե իրեն՝ Փաշինյանին զարմացրեց, թե ինչ տվյալների վրա է հիմնվել Կորյուն Նահապետյանը, երբ ասում է, որ արագաչափերի և տեսախցիկների տեղադրումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2012 թվականի համեմատ, երբ տեղադրվել է արագաչափերը և տեսախցիկները,  ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2014 թվականի աճը 21 տոկոս է կազմում, իսկ տուժածների թիվը աճել է՝ 17 տոկոս: «էդ Ձեզ առանձն տվյալներ են տալիս, մեզ առանձի՞ն»,- հարցրեց նա:

Կորյուն Նահապետյանը պատասախնեց, որ իր ձեռքի տակ եղած պաշտոնական տվյալների համաձայն պատահարների թիվը զգալի չափով նվազել է: Նա նշեց, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանին հրավիրել հանձնաժողով մեկ առ մեկ անդրադառնալու տվյալներին:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ հրապարակում է Արդարադատության նախարարության և ԱՎԾ-ի վիճակագրությունը: «Եթե ձեզ ուրիշ տվյալներ են տալիս, որ հեռուստատեսությամբ կարդաք, դա ուրիշ հարց է»,- ասաց նա:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ ամենևին հեռուստատեսության համար չի հայտարարում և կոչ արեց շրջահայաց լինել որակումներում: Նա նշեց, որ իր ձեռքի տակ էլ ոստիկանության տրամադրած տեղեկությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել