Hartak.am-ը գրում է.

Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել տնից եւ զբոսնել. գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին եւ նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տնից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ տուն, սակայն ինքը հրաժարվել է: Այնուհետեւ ինքը դուրս է եկել ոստիկանության բաժնի վարչական շենքից, շարունակել է զբոսնել, որի ընթացքում իրեն է մոտեցել ոստիկանության ծառայողը եւ առաջարկել է միասին գնալ սրճելու: Ինքն ընդունել է առաջարկը, ոստիկանության ծառայողի հետ գնացել հյուրանոցային համալիր, որտեղ վերջինս իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Քաղաքացի Ա. Կ.-ի հաղորդման հիման վրա՝ բռնաբարության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել