Ա) Ի ցույց է դրվում համակրանքը ոչ թե ռուսական մշակույթի, ժողովրդի հանդեպ, այլ Կրեմլի «ամուր տղա» լինելու: Մեր ռուսամետները պուտինամոլ են հաճախ, այլ ոչ թե մի առանձին երկրի դրական կողմերը մեր երկրում տեսնել ցանկացողներ:

Բ) Իրենց քարոցչությունը դնում են «Ա՜խ այդ փտած Արևմուտքը» հիմքի վրա՝ աչք փակելով այնտեղ հաստատված և քաղաքացուն ծառայող բարձր արժեքների վրա և թութակի պես անընդհատ արծարծելով միասեռականների թեման: Սակայն բավական է մարդ ոտք դնի եվրոպական որևէ երկիր, որ հասկանա վերջիններիս քարոզի ծիծաղալի լինելը:

Գ) Խոցում են հայաստանցու ինքնորոշման և սեփական ուժերի հանդեպ հավատքը` մատուցելով, թե «առանց ռուսի կկործանվենք»:

Դ) Եթե դիտարկենք, այդ քարոզիչներից մեծ մասի գրառումների և կիսված հղումների լեզուն ռուսերենն է: Սա ոչ այլ ինչ է, քան օտարամոլություն կամ սովետական նավթալինային մտածելակերպ, թե ռուսերեն իմացողն առավել ինտելեկտուալ է: Կամ էլ, ինչը ևս կա, նրանց` հայերենին վատ տիրապետելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել