ԲՈւՀ-երում ուսանողների մեծ մասի ժամանցն ավելի կատարյալ դարձնելու համար գրադարաններ և ընթերցասրահներ պետք չեն, բջջայինների լիցքավորման սարքեր տեղադրեք, անվճար ինտերնետ անցկացրեք, սննդի կետեր բացեք, դասերի մուտք ու ելքը դարձրեք ազատ, քննություններն էլ ընդհանրապես վերացրեք, և մենք կունենանք ուսանողների մեծ մասի պատկերացումներին համապատասխանող կրթական համակարգ:
Առավոտից սուրճ խմող ու ծխող, հեռախոսով խաղացող, նկարահանվող, ֆեյսբուք քչփորող, գրադարանի տեղն անգամ չիմացող, գրիչ ու տետր չունեցող ուսանողն ի՞նչ կապ ունի իմացության և մասնագետ դառնալու հետ:
Ինչի՞ են ծնողներն այսքան փչացնում իրենց երեխաներին: Կյանքում նրանց փչացնող քի՞չ բան կա, որ ծնողներն էլ իրենց հերթին են փչացնում զավակներին՝ թանկարժեք մեքենաներ և հեռախոսներ գնելով, հանգիստ կյանք ապահովելով, դասերին ու վարքին չհետևելով: Հո դուք ձեր երեխաների թշնամին չե՞ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել